Պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանն Facebook-ում և Twiiter-ում գրառում է արել՝ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու մասին, հայտնում է Ermenihaber-ը:
«Հայաստանի Հանրապետության անձնագիրս այսօր Աթենքի դեսպանատանը կազմակերպված համեստ արարողությամբ հարգելի Դեսպան Պարոն Ֆադեյ Չարչօղլյանից ստացա:
Մեկ անգամ ևս հպարտություն զգացի, որ մաս եմ կազմում աշխատասեր և խաղաղասեր մի ազգի: Այն ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել լոկ իր աշխատանքի շնորհիվ:
Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա նաև բոլոր նրանց, ովքեր նպաստել են, որ արժանանամ այս պատվին»,- գրել է պոլսահայ հայտնի մտավորականը: