ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ մտադիր է հունիսին մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` ՀՀ վարչապետը մտադիր է այնտեղ հանդիպել իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին:
Փաշինյանը նշել է, որ մայիսի 29-ին կմասնակցի նաև Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Խոսելով Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների մասին` ՀՀ վարչապետը նշել է, որ դրանք «նորմալ» են զարգանում:
«Ես գոհ եմ մեր հարաբերություններից», - ընդգծել է նա: