Հայաստանը հույս ունի մինչև տարեվերջ գազի գնի նվազեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել «Գազպրոմ» ընկերության հետ: Այս մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Վստահ եմ, որ իրատեսական է (իջեցնել գազի գինը): Հարցը միայն գազի առանձին վերցված գինը չէ, այս հարցը վերաբերում է ԵԱՏՄ-ի արդյունավետությանը: Մենք արդեն դրա շուրջ պայմանավորվածություն ունենք առ այն, որ ստեղծվելու է միասնական էներգետիկ շուկա և մեր առաջարկները համապատասխանում են այդ բանակցությունների տրամաբանությանը: Գազի և էներգակիրների ոչ խտրական գները չափազանց կարևոր են ԵԱՏՄ-ի արդյունավետության համար»,- ասել է Փաշինյանը:
«Ես կցանկանայի այդ հարցը մինչև տարեվերջ լուծել»,- հավելել է ՀՀ վարչապետը: