Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարացրել է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները: «Արմենպրես»-ի հաղորդմամաբ, այս մասին ասված է մայիսի 17-ին Եվրամիության խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ: «2019 թվականի մայիսի 17-ին Խորհուրդը սիրիական վարչակարգի դեմ ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները երկարացրեց մինչև 2020 թվականի հունիսի 1-ը»,- ասված է փաստաթղթում:
Հինգ մարդ հանվել է սև ցուցակից նրանց մահվան պատճառով: «Այժմ ցուցակը ներառում է 270 մարդու և 70 ընկերություն, որոնց նկատմամբ գործում է ակտիվների սառեցումը և ուղևորությունների արգելքը»,- ասված է հայտարարության մեջ: Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների փաթեթը, որոնք հետևողականորեն ուժեղացվել են 2011-ից մինչև 2014 թականը, ամենանշանակալիցներից մեկն է Միության պատմության մեջ: Այն արգելում է եվրոպական գործարարության գործնականում բոլոր շփումները Սիրիայի հետ, հատկապես նավթի և նավթամթերքների առևտրի ոլորտում: Բացի դրանից, պատժամիջոցներ են սահմանված Սիրիայի ղեկավարության դեմ (ընդարձակ սև ցուցակում ներառված են, մասնավորապես, նախագահ Բաշար Ասադը, նրա ընտանիքի անդամները), դրանք նաև դրսևորվում են ֆինանսական գործառնությունների լիակատար արգելափակմամբ: