«Մաեստրո» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին զոդմամբ է զբաղված: Գործողությունը, հավանաբար, կատարվում է նրա ամառանոցում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Հրաժարականից հետո Գեորգի Մարգվելաշվիլին զբաղվել է զբոսաշրջությամբ: Նա վարձակալության է տալիս Դուշեթիի իր տան բակի քոթեջը: Օրը 80 դոլարով զբոսաշրջիկները կարող են գիշերել տանը, որը կառուցել է անձամբ պետության նախկին նախագահը: