Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արրեասը հայտարարել է, որ Վենեսուելան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել ԱՄՆ վարչակազմի հետ: Այդ մասին նա ասել է TeleSUR հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Եկել է դիվանագիտության ժամանակը, և մենք պատրաստ ենք վերադարձնել դիվանագիտությունը, բանակցել և հարգել միմյանց»,- նշել է Արրեասը:
Նա ընդգծել է, որ Կարակասը պատրաստ է Վաշինգտոնի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա «երկխոսության մեխանիզմներ» հաստատել: