ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Հարավային Կորեային SM-2 զենիթային հրթիռների մատակարարումը՝ ընդհանուր 313,9 մլն դոլարի չափով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պաշտպանության և անվտանգության ոլորտի համագործակցության գործակալության մամուլի հաղորդագրությանը:
Հաղորդում է, որ մատակարարման թույլտվությունը ստացվել է այն բանից հետո, երբ Կորեայի Հանրապետությունը զենիթային հրթիռների ձեռքբերման հայտ է ներկայացրել: Գործարքը նախատեսում է հրթիռների տեխնիկական աջակցություն, ինչպես նաև մասնագետների վերապատրաստում:
Պաշտպանության և անվտանգության ոլորտի համագործակցության գործակալության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «սարքավորումների ենթադրյալ վաճառքը չի փոխի տարածաշրջանում հիմնական ռազմական հավասարակշռությունը»: