ԱՄՆ դիվանագետները շաբաթ հանդես են եկել Պարսից ծոցով թռիչքների վտանգի մասին կոմերցիոն ավիաուղիներին ուղղված զգուշացումով՝ Իրանի հետ հարաբերությունների լարվածության հետ կապված:
Ավիացիայի դաշնային վարչությունից դիվանագիտական աղբյուրներով փոխանցված զգուշացման մեջ նշվում է այն ռիկսերի մասին, որը ներկայացնում է տարածաշրջանը և որը որոշիչ նշանակություն ունի համաշխարհային ավիափոխադրումների համար:
Նշենք, որ այս զգուշացումը գրեթե միաժամանակ է արվել Լոնդոնի Լլոյդի հայտարարության հետ, որը տեղեկացրել է տվյալ տարածաշրջանում նավագնացության համար աճող վտանգների մասին: