26-ամյա Street Art նկարիչ (Փողոցային արվեստ) Ռոբերտ Նիկողոսյանին ճանաչել կարելի է Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի և այլ հայ մեծերի գրաֆիտե դիմանկարներով: Այսօր Մոնթե Մելքոնյանի՝ նրա կողմից գրաֆիտով պատրաստված դիմանկարը կարելի է տեսնել նաև Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մշակույթի տան պատին: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը:
Նկարի հեղինակը՝ Ռոբերտ Նիկողոսյանն, ասել է, որ գաղափարը ծագել է վաղուց, քանի որ Ավոյի դիմանկարին մինչ այդ տարբեր ձևերով արդեն իսկ անդրադարձել էր: