Կարակասի հյուրանոցներից մեկում մահացած են գտել վենեսուելական բանակի գեներալ Հեսուս Ալբերտո Էրնանդեսին: Այդ մասին հայտնել է El Pitazo-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրնանդեսին հայտնաբերել են զինվորական համազգեստով և ատրճանակը ձեռքին: Որոշ տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել: երկրի իշխանությունները հետաքննություն են սկսել գեներալի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշվում է, որ Ֆիգերոն համարվում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության դեմ զինվորականների մասնակցությամբ ձախողված ցույցերի առաջնորդներից մեկը: