Ավստրիայի փոխկանցլեր Հանց Քրիստիան Շտրախեն հրաժարական է ներկայացրել նրանից հետո, երբ գերմանական լրատվամիջոցները հայտնել են փոխկանցլերի և ռուս կին գործարարի գաղտնի հանդիպման մասին: «Այսօր ես 11:00-ին խոսել եմ կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ, խնդրել եմ Ավստրիայի փոխկանցլերի պաշտոնից հրաժարականի մասին եւ նա կընդունի այդ որոշումը», - լրագրողներին ասել է Շտրախեն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Spiegel եւ Sueddeutsche Zeitung հրատարակությունները իրենց տրամադրության տակ հայտնված տեսագրությանը վկայակոչելով հաղորդել էին, որ 2017-ին Շտրախեն ենթադրյալ ռուսաստանցի Ալյոնա Մակարովայի հետ քննարկել է իր կողմից Kronen Zeitung թերթի գնման հնարավորությունը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում օգնություն ստանալու համար: Ավստրիայի Գերագույն դատախազությունը հայտնել է, որ կստուգի այդ տեսագրությունը: