Սամբոյի Հայաստանի հավաքականը 4 արծաթե մեդալ է նվաճել Իսպանիայի Խիխոն քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնությունում:
Մարզական սամբոյի մրցաշարում երկրորդ տեղն են գրավել Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Վահագն Չալյանը (82 կգ): Ջոն Բալայանը (52 կգ) պարտություն է կրել մարտական սամբոյի մրցաշարի եզրափակիչում և նույնպես արժանացել արծաթե մեդալի:
Ավելի վաղ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հռչակվել էր մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, իսկ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) և 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո) դարձել էին բրոնզե մեդալակիր:
Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 19 մարզիկով: