ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չտա միջուկային զենքի հայտնվելը Իրանում: Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է մայիսի 19-ի երեկոյան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես Իրանին թույլ չեմ տա միջուկային զենքի տիրանալ»,- ասել է նա: «Ես պատերազմել չեմ ցանկանում, բայց լինում են իրավիճակներ, ինչպես Իրանում, չի կարելի թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ, պարզապես չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ընդգծել էԱՄՆ-ի ղեկավարը: Թրամփը նշել է, որ Իրանի նկատմամբ իր պլանները սահմանափակվում են «տնտեսական ներխուժմամբ»:
«Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի էունենում, ես նրանցից չեմ, ովքեր ցանկանում են պատերազմի մեջ մտնել, որովհետև պատերազմը հարվածում է տնտեսությանը, պատերազմը սպանում է մարդկանց, ինչն ամեն ինչից ավելի կարևոր է»: Մինչ այդ Թրամփը Իրանի իշխանություններին նախազգուշացրել է ԱՄՆ-ի նկատմամբ սադրիչ գործողություններից ու սպառնալիքներից: «Եթե Իրանը ցանկանում է պատերազմել, ապա դա պաշտոնապես կլինի Իրանի վերջը: Այլևս երբեք մի սպառնացեք ԱՄՆ-ին»,- մայիսի 19-ին գրել է Թրամփը Twitter-ում: