Ամերիկյան Google ընկերությունը դադարեցնում է չինական Huawei ընկերությանը մատուցվող ծառայությունները և տեխնիկական աջակցությունը, հայտնում է Financial Times պարբերականը` իր աղբյուրներին հղումով:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ ԱՄՆ-ը Huawei ընկերությունը ներառել էր սև ցուցակում, և ընկերության համար ԱՄՆ-ից մատակարարումները այսուհետ կարող են կատարվել միայն հատուկ արտոնագրի առկայության դեպքում: Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ ընկերությունը տեղեկություններ է փոխանցում Չինաստանի պետական անվտանգության ծառայությանը:
Այժմ Huawei-ն չի կարող օգտվել Google-ի ծառայություններից ու ծրագրերից, այդ թվում Google play հավելվածների խանութից և Gmail փոստից: Սա վերաբերում է նոր հեռախոսների միայն, արդեն գործածության մեջ գտնվող սմարթֆոնները ուղղակի չեն ունենա թարմացումների հնարավորություն: