Թուրքիայի իշխանությունները երկրի արտաքին գործերի նախարարության 249 աշխատակիցների ձերբակալման օրդեր են տվել «ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպության» (FETO) հետ կապ ունենալու մեղադրանքով: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով NTV հեռուստաալիքին:
Կասկածանքները պատճառն այն է, որ ԱԳՆ աշխատակիցները հաջողությամբ հանձնել են պետական ծառայության անցնելու քննությունը FETO-ի հետ համագործակցության շնորհիվ: Այս պահին արդեն ձերբակալված է 78 հոգի:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, որի կազմակերպման մեջ Թուրիքայի իշխանությունները մեղադրում են իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: