Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դատարանի մոտ հավաքվածները, որոնք փակել են նստավայրի մուտքը, սկսեցին վանկարկել՝ «վարչապետ», հայտնում է News.am-ը:
«Հո չե՞ք մրսել»,-հարցրել է նա ցուցարարներին ու շարունակել. «Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք իմ կոչին արձագանքեցին: Ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող գնալ այցելել: Ուզում եմ հույս հայտնել, որ եթե թրջվել եք, չեք հիվանդանա: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Ամենակարևորը՝ դուխով»:
Ներկաներն սկսել են վանկարկել՝ «դուխով, դուխով», ապա նաև «Նիկոլ, Նիկոլ»: