Այսօր Ուկրաինայի Բարձրագույն ռադայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությունը: Վլադիմիր Զելենսկին ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, Վլադիմիր Զելենսկին Ռադա է եկել ոտքով: Նա Ռադա եկել է Մարիինյան այգուց, որտեղ նա արարողությունից առաջ ողջունել է իր կողմնակիցներին: