Freedom House-ն անդրադարձել է Հայաստանի բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչին

11:57     20 մայիսի, 2019

«Ֆրիդըմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենկան անդրադարձել է այսօր առավոտից ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, հայտնում է Panorama-ն: 

«Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն էր, որ Փաշինյանը, չկարողանալով երկիրը վերափոխել արագ ու կայուն կերպով, կրկին կվերադառնա պոպուլիզմին, որը նրան հասցրեց իշխանության։ Վերջ, հասել ենք»,- գրել է Նեյթ Շենկանը:


© armedia.am