Մայիսի 20-ը նշվում է որպես Մեղուների համաշխարհային օր (World Bee Day): Տոնը նախաձեռնել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևի շրջանակներում (A/RES/72/211) 2017 թվականի դեկտեմբերին, գրում է NEWS.am-ը, հղում կատարելով Calend.ru-ին:
Տոնի օրն ընտրվել էր մայիսի 20-ը՝ ի հիշատակ ակնառու մեղվապաններից մեկի` գործունեության այդ տեսակի նորարար Անտոնե Յանշեի, որը համարվում է ժամանակակից մեղվաբուծության հիմնադիրներից մեկը: Նա ծնվել է 1734 թվականի մայիսի 20-ին Սլովենիայում և դարձնելով մեղվաբուծությունը որպես հիմնական զբաղմունք՝ մեծ հաջողություններ է գրանցել այդ ոլորտում՝ անգամ գրելով ձեռնարկ, որը տպագրվել էր 1771 թվականին գերմաներենով:
Տոնը կոչված է ընդգծելու մեղրատար մեղուների ներդրումը բույսերի փոշոտման գործընթացում, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ, այսինքն՝ նրանց դերը բուսաբուծության, այգեգործության, բանջարաբուծության և գյուղատնտեսական այլ ճյուղերում: