Հավաքական կազմակերպության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը նիստում հավանություն է տվել Պետդումայի աշխատակազմի առաջին փոխղեկավար Սերգեյ Պոսպելովին Պյոտր Ռյաբուխինի փոխարեն խորհրդաժողովի պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար նշանակելու առաջարկությանը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ձեր որոշմանն է ներկայացվում առաջարկություն Պյոտր Պավլովիչ Ռյաբուխինին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղարի զբաղեցրած պաշտոնից ազատելու և նոր աշխատանքի անցնելու, ինչպես նաև Սերգեյ Վալերևիչ Պոսպելովին ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար նշանակելու մասին»,- ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, որը խորհրդաժողովի նախագահն է։
Խորհրդի անդամները հավանություն են տվել առաջարկությանը, այն վերջնականապես կձևակերպվի խորհրդաժողովի աշնանային լիագումար նիստում քվեարկության ժամանակ:
Ենթադրվում է, որ Ռյաբուխինը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ Խորհդարանական վեհաժողովի քարտուղարությունում որպես պատասխանատու քարտուղարի տեղակալ։