Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը Երևանում: Այս առաջարկը մայիսի 20-ին պաշտպանել է Խորհրդաժողովի խորհուրդը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Ցանկանում եմ առաջարկել «…» Խորհրդի հերթական նիստը և ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը»,- ասել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով Խորհրդի նիստում: Առաջարկությունը միաձայն աջակցություն է ստացել:
Նիստի ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ՝ մի շարք համաձայնեցումներից հետո, խոսքը, ենթադրաբար, վերաբերում է հոկտեմբեր-նոյեմբերին: