Շվեդիայի գլխավոր շրջանային դատախազի տեղակալ Եվա-Մարի Փերսոնը Ուպսալայի դատարանից խնդրել է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, գրում է NEWS.am-ը։
«Ես հարցապնդում եմ ուղարկել շրջանային դատարանին ձերբակալել Ասանժին նրա բացակայությամբ, բռնաբարության կասկածանքով։ Եթե դատարանը որոշի ձերբակալել նրան, ես ձերբակալման եվրոպական օրդեր կտամ, որով կնախատեսվի Ասանժի արտահանձնում Շվեդիային»,- ասվում է Փերսոնի հայտարարությունում։