Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ այսօր երեկոյան տեղի կունենա հանդիպում խմբակցության և Արցախի նախագահ Բակո Սահակյանի միջև: Այս մասին հաղորդում է «Ազատությունը», վկայակոչելով «Իմ քայլը» խմբակցությանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։
Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։