«Անթույլատրելի է հայ ժողովրդի պառակտումը՝ հայաստանցի, ղարաբաղցի ձևակերպմամբ: Սա մեր ամենամեծ վտանգներից մեկն է։ Մենք նման գաղափարներ արտահայտող մարդկանց նկատմամբ պետք է ունենանք հստակ դիրքորոշում, որը պետք է լինի ինչպես ժողովրդի զզվանքն արտահայտելու միջոցով, այլև իրավական տեսանկյունից։ Հարցը համապարփակ ձևով պետք է դիտարկել և իրավական պատասխանատվության ենթարկել», - Lurer.com-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Քաղաքական, վերլուծական, հասարակական դաշտում կան, չէ՞ մարդիկ, որոնք այդպիսի գաղափարներ են արտահայտում։ Հետևաբար, նման գաղափարներ ունեցողները, ովքեր մեր միասնականությունը խարխլում են՝ պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի պետության ու հասարակության կողմից», - նշել է Բաբայանը: