Հերթական չհայտարարված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջև։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում, հայտնում է News.am-ը։
Ինչպես ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը, ադրբեջանական կողմի նման վարքագիծը չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը։ «Հայաստանի մշտական ներկայացուցիչը հարցը բարձրացրել է ԵԱՀԿ-ում»,- տեղեկացրել է Աննա Նաղդալյանը՝ ավելացնելով, որ ուժի նման ցուցադրումն ընդհանրապես չի նպաստում տարածաշրջանային կայունությանը։ «Մենք վստահ ենք մեր ուժերին։ Եվ այս վստահությունը ոչ միայն թույլ է տալիս մեզ հավատարիմ լինել խաղաղությանը, այլև հանդես գալ խաղաղության դիրքերից»,- ընդգծել է Աննա Նաղդալյանը։