Երևանում հունիսի 27-28-ը կանցկացվի հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մայիսի 3-ին տեղի է ունեցել հայ-վրացական խորհրդակցությունը, և արդեն կա որոշում` հունիսին 27-28-ը Երևանում անցկացնել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Հունիսի 28-ին Դիլիջանում անցկացվելու է հայ-վրացական գործարարների համաժողովը»,- ասաց Նաղդալյանը: