ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մայիսի վերջին տարածաշրջանային այց են կատարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այցի ընթացքում լինելու են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Քննարկվելու են առաջիկա քայլերն ու ծրագրերը, բայց այս պահին մանրամասներ չեմ կարող հայտնել»,- նշել է Նաղդալյանը: