Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հուլիսի 21-ին կամ 28-ին: Մայիսի 21-ին այս մասին լրագրողներին հայտնել է Ռադայի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենոն՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած խորհրդակցություններից հետո:
«Նախագահն այդ հրամանագիրը պլանավորում է ստորագրել ոչ այսօր, այլ մոտ օրերս: Ժամկետները պահպանելու համար ընտրությունները կհայտարարեն 60 օր առաջ: Դրանք կարող են կայանալ հուլիսի 21-ին կամ 28-ին»,- ասել է նա:
«Նախագահը և խմբակցությունների առաջնորդները համաձայնության եկան վաղաժամկետ ընտրությունների անցկացման շուրջ: Ռադայի արձակման և արտահերթ ընտրությունների մասին հրամանագիրը կհապարակվի, ամենայն հավանականությամբ, վաղը, ընտրությունները հավանաբար կանցկացվեն հուլիսի 21-ին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ասել է Գերաշչենկոն: