Forbes պարբերականի ռուսական վարկածն առաջին անգամ հրապարակել է Ռուսաստանի ամենահեռանկարային 30 երիտասարդ մասնագետների վարկանիշը:
«30 մինչև 30» վարկանիշում ներառվել է նաև Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ 27-ամյա Ելիզավետա Մելիք-Հայկազյանը:
Գիտնականների միջազգային խմբում Մելիք-Հայկազյանը մշակում է արևային մարտկոցների համար նոր նյութեր: Ելիզավետան ստացել է Սինգապուրի գիտությունների ակադեմիայի SIPGA կրթաթոշակ:
Վարկանիշում ներառվել են նաև դաշնակահար Դանիիլ Տրաֆիմովը, ֆուտբոլիստ Ալեքսանդր Գոլովինը, բլոգեր, հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեևա և այլոք: