Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմասնակցելուն:
«Հաշվի առնելով բոլոր առկա տարբերակները՝ մենք ստիպված էին ընդունել ինձ համար բարդ որոշում չմեկնել թիմի հետ Եվրոպայի լիգայի եզրափակչին: Նման խաղեր ֆուտբոլիստների համար ոչ հաճախակի են պատահում, և ինձ համար մեծ ցավ է այն բաց թողնելը: Ես երկրպագելու եմ իմ թիմակիցներին: Եկեք տուն բերենք գավաթը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մխիթարյանը: