Համացանցի ադրբեջանական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել ադրբեջանցի տղայի անցկացրած սոցհարցումը Թուրքիայի քաղաքներից մեկում: Տղան փորձել է պարզել, թե արդյո՞ք թուրք աղջիկները համաձայն են ադրբեջանցի տղաների հետ ընտանիք կազմել, հայտնում է Ermenihaber-ը:
Ադրբեջանցի տղայի այն հարցին, թե «Արդյո՞ք կամուսնանայիք ադրբեջանցի տղաների հետ», թուրք աղջիկները հիմնականում բացասական պատասխան են տվել:
Սոցհարցման մասնակիցների մեծ մասի խոսքերով, ներկայումս ադրբեջանցի ու թուրք ազգի միջև աշխարհհայացքների հսկայական տարբերություն կա, և ադրբեջանցի տղաների վերաբերմունքը թուրք աղջիկների նկատմամբ պարզապես «զզվելի» է։
Հարցման տեսանյութը համացանցում արդեն ունեցել է մոտ 30հզ դիտում։ Տեսանյութի տակ մեկնաբանություն անող թուրք աղջիկները նույնպես կիսել են հարցմանը մասնակցած աղջիկների կարծիքը։