Բրիտանացի հայտնի լրագրող Պիրս Մարգանը, ով CNN հեռուստաալիքի եթերում վարում է «Piers Morgan Tonight» հեղինակային ծրագիրը, «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային թիմերին կոչ է արել բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում:
««Չելսի»-ն էլ հայ երկրպագուներ ունի: Միթե դուք պատրաստվում եք համակերպվել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Եթե երկու թիմերը հրաժարվեն Բաքվում խաղից, ապա ՈՒԵՖԱ-ն ստիպված կլինի այն տեղափոխել այլ քաղաք», - գրել է Մորգանը Twitter-ի իր օգտահաշվում:
Նա նաև կոչ է արել երկու ակումբների ղեկավարներին Մխիթարյանի տեղում պատկերացնել Մեսիին կամ Ռոնալդուին:
«Այդ դեպքում, կարծում եք, մենք դեռ կքննարկեի՞նք այդ թեման», - գրել է բրիտանացի լրագրողը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ լոնդոնյան «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար: