ՌԴ Վլադիմիրի շրջանում ոչնչացվել են երկու գրոհայիններ, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում երկրի տարածքում: Այս մասին հայտնում է ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն:
Հանձնվելու առաջարկին ի պատասխան` ահաբեկիչները կրակ են բացել անվտանգության ուժերի ուղղությամբ: Փոխհրաձգության արդյունքում զինյալները զոհվել են:
Միջադեպը տեղի է ունեցել Կոլչուգինո քաղաքում գտնվող մասնավոր տանը: Հարևանները տարհանվել են, իսկ տեղանքում սահմանված է հակաահաբեկչական գործողության ռեժիմ:
Հանցագործների ինքնությունը պարզվում է: