Թուրքիան պետք է երկու շաբաթվա ընթացքում հրաժարվի ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրների գնումից: Այդ մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը` վկայակոչելով ամերիկյան առաջարկին ծանոթ աղբյուրներին:
Նշվում է, որ Վաշինգտոնը պնդում է, որ Մոսկվայի հետ գործարքն Անկարան չեղյալ հայտարարի մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջը և փոխարենը ձեռք բերի ամերիկյան «Պետրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգ:
Հակառակ դեպքում Թուրքիային սպառնում է F-35 կործանիչների արտադրության ծրագրից հեռացում, արդեն խոստացված 100 F-35 կործանիչների առգրավում, ԱՄՆ կողմից պատժամիջոցների սահմանում և ՆԱՏՕ-ի հնարավոր պատասխան:
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքերով` այս առաջարկը վերջնական է, և լրացուցիչ հետաձգումներ չեն նախատեսվում: