Բրազիլիայի Պարակատու շրջանում զինված տղամարդը եկեղեցում կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, արդյունքում 3 մարդ է զոհվել, հաղորդում է Correio Braziliense-ն: Ըստ թերթի, նախքան եկեղեցի գնալը, տղամարդը սպանել էր իր նախկին հարսնացուին հենց իր տանը:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ իրավապահ մարմինները շրջափակել են եկեղեցու հարակից տարածքը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: Նրանց օպերատիվ գործողությունների շնորհիվ հետագա կրակոցների վտանգը կանխվել է:
«Հրաձգություն իրականացրած անձը 39-ամյա ռազմաօդային ուժերի նախկին ծառայող Ռուդսոն Արագոն Գիմարաեշն է: Նա ոստիկանության հետ առճակատման ընթացքում վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել: Գիմարաեշի գործողությունների հետևանքով 4 մարդ է զոհվել»- գրում է պարբերականը: