Վրաստանի Գերագույն դատարանը չի բավարարել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտպանության հայցը Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավճիռը չեղարկելու մասին, որը ենթադրում է երեք տարվա բանտարկություն «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի Գլխավոր դատախազությունը:
«Վրաստանի Գերագույն դատարանի 2019 թվականի մայիսի 21-ի վճռի համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և նրա փաստաբանի վճռաբեկ գանգատը Թբիլիսիի վերաքննիչ դատարանի 2018 թվականի հուլիսի 18-ի վճռի առնչությամբ… բավարարված չէ»,- ասված է հայտարարության մեջ: Վրաստանի Գլխավոր դատախազությունը 2014 թվականին Սահակաշվիլիին հեռակա կարգով առաջադրել է մեղադրանքներ մի քանի քրեական գործերով. անձնական կարիքների համար պետական միջոցների վատնում, 2007 թվականի նոյեմբերի 7-ի ակցիայի ցրման գործում պաշտոնեական լիազորությունների վերազանցում, խորհրդարանի պատգամավոր Գելաշվիլիի ծեծում և 2006 թվականին Գիրգվլիանիի սպանություն: