Թուրքիայի Սահմանադրական դատարանը մայիսի 22-ին քննելու է Հայոց պատրիարքի ընտրության հետ կապված դատարանների կայացրած վճիռներում կրոնի ու խղճի ազատության հոդվածի խախտման դեմ ներկայացված հայցը։ Այս մասին փոխանցում է News.am-ը` հղում կատարելով թուրքական T24.com կայքին։
Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի անբուժելի հիվանդությունից հետո սկսած 2008 թվականից նոր պատրիարք ընտրելու համար գործընթաց էր սկսվել, որը տարբեր պատճառներով մերժվել էր, այդ թվում դատարանների կողմից։
Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննելու է անցած 11 տարում դատարանների կողմից մերժված հայցերում կրոնի և խղճի ազատության խախտման հոդվածի առկայությունը։