Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունն առաջադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թ. հունվարի 1-ից: Այս մասին ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը` հայտնել է Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովը:
Նշվում է, որ որոշումը կայացվել է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ: