Մայիսի 22-ին Գերագույն ռադան արտահերթ նիստում, որը գումարվել է նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիի նախաձեռնությամբ, հրաժարվել է քննարկել ընտրական համակարգում փոփոխությունների մասին նրա կողմից ներկայացված երկու օրինագծերը: Փաստաթղթերը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար բավարար քանակությամբ ձայներ չեն հավաքվել, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Ցավալի է, բայց մենք չկարողացանք օրինագծերից ոչ մեկն ընդգրկել օրակարգում»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պորուբիյը, ամփոփելով համապատասխան քվեարկությունների արդյունքները, եւ փակել նիստը: Ընտրական օրենսդրության մեջ փոփոխությունների մասին Զելենսկիի նախաձեռնությունը միայն 92 ձայնի աջակցություն է ստացել, իսկ ընտրարշավի կարիքների համար գնումների անցկացման ընթացակարգին վերաբերող նախաձեռնությունը պաշտպանել է 127 պատգամավոր:
Ընտրական օրենսգրքում Զելենսկիի առաջարկած փոփոխությունների տեքստը ներառում էր խորհրդարան անցումային շեմի նվազեցում 5 տոկոսից մինչեւ 3 տոկոս, ինչպես նաեւ համամասնական-մեծամասնական համակարգից անցում՝ բացառապես համամասնականի: Պետության ղեկավարի երկրորդ նախաձեռնությունը տեխնիկական էր եւ վերաբերում էր ընտրարշավի շրջանում գնումների անցկացման ընթացակարգերին: Բայց այսօրվա նիստում հիմնական բանավեճը ծավալվել է կուսակցական ցուցակների հարցի շուրջ