Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգում օրինականացվել է մարդկային մարմինների կոմպոստացումը` մահից հետո հանգուցյալի թաղմանն ու դիակիզմանը որպես այլընտրանքային միջոց: Այդպիսով, Վաշինգտոնը դարձել է երկրում նման օրենք ընդունած առաջին նահանգը, հաղորդում է Fox News-ը:
Մարդկային կոմպոստացումն արվում է հանգուցյալի մարմինն ավելի կարճ ժամկետում հող դարձնելու համար: Մահացածի մարմինը տեղադրվում է հատուկ բույսերով, փայտով և ծղոտով լի պողպատե վեցանկյուն տարայի մեջ: Այդ կերպ 30 օրվա ընթացքում դին հողի է վերածվում: Այն տեսքով ոչնչով չի տարբերվում հողից:
Կոմպոստացման ավարտից հետո հանգուցյալի հարազատներին թույլ է տրվում պահել կամ շաղ տալ հողը կամ օգտագործել այն ծառեր ու բույսեր աճեցնելու համար: