ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 22-ին ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է գումարվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
Քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետից շուտ «ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին» ԱԺ պատգամավորների նախաձեռնությանը համաձայնություն տալու վերաբերյալ հարցը:
10 դեմ եւ 5 կողմ ձայների հարաբերակցությամբ` Խորհուրդը համաձայնություն չի տվել մայիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու պատգամավորների նախաձեռնությանը: