Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ մարզադաշտում կարող են բազմաթիվ ազատ տեղեր լինել, հայտնում է The Sun-ը:
«Արսենալ»-ն ու «Չելսի»-ն հետ են վերադարձրել հանդիպման ավելի քան 6000 տոմս: Եզրափակչում հայտնված երկու ակումբներին ՈւԵՖԱ-ն 5800-ական տոմսեր էր հատկացրել: Այս պահի դրությամբ «Արսենալ»-ը 3500 տոմս է վաճառել, «Չելսի»-ն՝ մոտ 2000:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում: