Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհայտարարի իր հրաժարականի մասին Եվրամիությունից երկրի դուրս գալու վերաբերյալ իր դիրքորոշումը կառավարության կողմից չընդունվելու պատճառով: Այս մասին հայտնում է The Times-ը` բրիտանական կառավարության իր աղբյուրներին հղումով:
Սպասվում է, որ Մեյն իր հրաժարականի մասին կհայտարարի արդեն վաղը` մայիսի 24-ին, 1922 հանձնաժողովի ղեկավար Գրեմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո, ով որոշում է կուսակցության ղեկավարի ընտրության կամ փոփոխության հարցը: Պարբերականի զրուցակցի խոսքերով` Մեյը պետք է որոշի իր հեռանալու ժամկետը:
The Daily Telegraph-ի տեղեկությամբ` Բրիտանիայի վարչապետը կարող է հայտարարել իր հրաժարականի մասին մայիսի 27-ին` Եվրախորհրդարանի ընտրությունից հետո Դաունինգ-սթրիթում ելույթի ժամանակ: