Թուրքիայի նախագահ Թայփ Էրդողանը շուտով կարող է հանդիպում ունենալ ամերիկացի պաշտոնակցի հետ։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը, տեղեկացնում է NEWS.am-ը։
Նրա տվյալներով՝ պետությունների ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ Օսակայում հունիսի 28-29-ին, G20 գագաթաժողովի շրջանակում։ «Մենք հիմա աշխատում ենք օրացույցի վրա։ Որոշ դրական ազդանշաններ ենք ստանում, բայց ճիշտ ժամանակն առայժմ որոշված չէ,- գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքերը։- Նրանք նաև կարող են հանդիպել Ճապոնիայում, G20-ի շրջանակում»։
«Ինչ վերաբերում է երկկողմ այցին, մենք ճշգրիտ ժամկետ ենք ակնկալում»,- ավելացրել է թուրքական իշխանության ներկայացուցիչը։