ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը միաձայն հավանություն է տվել Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրային համաձայնագիրը վերականգնելու օրինագծին:
«Կալիֆոռնիան տնտեսական ոլորտի առաջատարն է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կարևոր բաղկացուցիչը: Սա օգտակար կլինի և՛ Կալիֆոռնիայի, և՛ Հայաստանի համար»,- ասել է Պորտանտինոն:
Աղբյուրը մանրամասնում է, որ առևտրային ներկայացուցչությունը կգտնվի Հայաստանում և կծառայի Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային կապերի զարգացմանը:
ԱՄՆ Հայ դատի և Արևմտյան տարածաշրջանի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեպյանը հայտնել է, որ «ANCA-ն շնորհակալություն է հայտնում Կալիֆոռնիա նահանգի Սենատին և սենատոր Պորտանտինոյին նման կարևոր քայլի ճանաչման համար՝ Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման նպատակով, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, բիոտեխնոլոգիայի և այլ ոլորտներում»: