Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 29-ին ԵՏՄ գագաթաժողովում կքննարկեն Բելառուսին նավթի մատակարարման հարցը, տեղեկացնում է NEWS.am-ը։
«Առայժմ շփումներ չեն եղել։ Մենք հույս ունենք, որ երկու պետությունների ղեկավարներին կհաջողվի հաջորդ շաբաթ Նուր Սուլթանում, ԵՏՄ գագաթաժողովի շրջանակում շփվել, եթե նրանք անհրաժեշտ համարեն՝ նաև այդ թեմայի շուրջ»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացացուցիչը՝ մեկնաբանելով Լուկաշենկոյի հայտարարությունը Ղազախստանի հետ Բելառուսին նավթի մատակարարման բանակցություններն ակտիվացնելու Մինսկի մտադրության մասին։ Եվ միաժամանակ՝ բանակցություններին ներգրավել Ռուսաստանը՝ որպես տարանցող երկիր։