ՌԴ արտաքին գործերի նախարարությունում մայիսի 22-ին տեղի են ունեցել Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, ռուսական՝ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն: Քննարկվել է ԱՄՆ-ի և Կանադայի հետ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: