Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է հունիսի սկզբին խորհրդարան քվեարկությանը ներկայացնել ԵՄ հետ Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, փոխանցում է TASS-ը:
Համայնքների պալատի նիստերի ծրագրում ներառված կառավարության հունիսի 3-7-ի օրակարգում ԵՄ հետ գործարքի քվեարկություն չի նախատեսվում: Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր հունիսի 3-ին սկսվող շաբաթվա ընթացքում 4-րդ անգամ գործարքի վերաբերյալ քվեարկություն անցկացնելու մտադրության մասին:
Սակայն նա բախվել է սեփական կառավարության անդամների կոշտ ընդդիմությանը, որոնք համարել են, որ փոփոխված համաձայնագիրը Brexit-ի չափազանց մեղմ տարբերակ է պարունակում:
ԶԼՄ-ների տվյալներով՝ վարչապետի կողմնակիցները մերժել են նրան աջակցել այն բանից հետո, երբ նա երեքշաբթի պատգամավորներին խոստացել էր, որ նրանք կկարողանան քվեարկել Brexit-ի վերաբերյալ երկրորդ հանրաքվեի օգտին, եթե սատարեն ԵՄ հետ գործարքը: