ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զորքերի համար օժանդակ ուժեր ուղարկելու անհրաժեշտություն չի տեսնում Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածության ներկայիս էսկալացիայի կապակցությամբ:
«Ես դա կանեի, եթե մեզ անհրաժեշտ լիներ: Չեմ կարծում, որ մենք դրա կարիքը կունենանք: Իրոք չեմ կարծում»,- Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է լրագրողներին:
Միևնույն ժամանակ Թրամփը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի Մերձավոր Արևելքում ավելացնել ԱՄՆ-ի զորքերի թվաքանակը: