Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԲԴԽ մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը:
Հրաժարականի իր դիմումում Գագիկ Հարությունյանն իր այդ քայլը բացատրել է դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումներով, ինչի կապակցության նա արդեն մտահոգություն է հայտնել մամուլում:
Գագիկ Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մարտին: Մինչ այդ նա Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահն էր: